Без рубрики

Իմ ուսումնական ամառը

Ես այս Ամառ իմ ընտանիքի հետ շատ լավ հանգստացա: Ես և Հրաչը շատ էինք իջնում բակ և խաղում մեր ընկերների հետ: Օգոստոսին մենք  որոշեցինք ուղևորվել դեպի Սյունիքի մարզ և Արցախ: Առաջին վայրը, որտեղ մենք կանգ առանք դա Նորավանքն էր: Ես ուղղակի հիացած էի լեռների բնապատկերով: Այդ վանքը գտնվում էր լեռների գագաթին: Ու նայելով ներքև՝ զմայլվում էի ձորերով  ու  ժայռերով: Նորավանքից հետո  մենք գնացինք Խնձորեսկի ճոճվող կամուրջ այնտեղ շատ  զվարճալի անցավ, մենք պետք է իջնեինք 410 աստիճան որպեսզի հասնեինք ճոճվող կամուրջ: Ես և Հրաչը երկու անգամ անցանք կամրջի վրայով մեկը մեր ծնողների հետ, մյուսը՝ մենակ: Առաջին անգամ այդ կամուրջն անցնելիս վախեցա,  մտածեցլով, որ կպոկվի և մենք բոլորով ցած կընկնենք: Կամուրջից այն կողմ գտնվում էր հին վանք: Մենք շրջեցինք ամբողջ տարածքով և վերադարձանք հյուրանոց: Առավոտյան, երբ արթնացանք գնացինք Տաթևի վանք, ուր հասանք Տաթևի թեվեր ճոպանուղով,  որը համարվում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Տաթևի վանքի մոտ տեղակայված էր մի թանգարան, որտեղ ցուցադրված էր նախկինում ձեթ պատրաստելու արվեստը: Այն կոչվում է Ձիթհան: Մենք այդ ամբողջն ուսումնասիրեցինք և քայլեցինք դեպի Տաթևի վանք: Ծանոթանալով բոլոր շինությունների պատմությանը՝ մենք ճոպանուղով վերադարձանք: Այդ օրը մենք շարունակերցինք շրջել հին ու նոր Գորիսով, գնացինք դեպի Սատանի Կամուրջ, որը շատ վտանգավոր էր: Երեկոյան ուղևորվեցինք դեպի Արցախ ես առաջին անգամ էի լինում Ղարաբաղում և հիացած եմ վերջինիս բնությամբ: Հաջորդ առավոտ մենք ուղևորվեցինք դեպի Դադիվանք, վանքի կողքին կար մի թանգարան, որը կարծես փոքր մատենադարան լիներ: Ծանոթանալով գրերի պատմությանը՝ մենք շրջեցինք վանքում և մեկնեցինք Տատիկ Պապիկի արձանի մոտ: Արցախի բնակիչների ծատ հյուրասեր են: Մենք համտեսեցինք ավանդական Ժինգյալով հացը և մեզ հյուրասիրեցին թարմ մոշից պատրաստած հյութ: Մենք իջանք նաև Հունոտի կիրճ, որը կարծես բնության հրաշք լինի: Մենք ժայռերի միջով երկուս ու կես կիլոմետր քայլեցինք և հասանք ջրիմուռներով պատված մի ծածկի, որը կարծես անձրևանոց լիներ և որի տակից ջուր էր կաթում, իսկական անձրևի պես: Մենք կանգնեցինք այդ անձրևանոցի տակ, մի լավ թրջվեցինք, խաղացինք, նկարվեցին: Հետո վերադարձանք՝ ոտքով նույնքան ճանապարհ անցնելով: Շատ էինք հոգնել, բայց ավելի շատ ուրախացել և հիացել: Մենք շրջեցինք Ստեփանակերտով, Նկարվեցինք Ժայռերի մեջ քանդակված առյուծի հետ ու ուղևորվեցինք դեպի Շուշի: Այնտեղ էլ զբոսնելուց հետո, հոգնաց, բայց միևնույն ժամանակ գոհ ու տպավորված վերադարձանք տուն:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s