Ռեակտիվ Շարժիչ

Ռեակտիվ շարժիչի շարժիչ ուժն ստեղծվում է գազերի միջոցով, որոնք առաջանում են շարժիչի այրման խցում այրվող վառելիից և շիթով արտանետվում են: Գազերի հոսքի հկառակ ուղղությամբ առաջանում է հետհրման ռեակտիվ ուժ, որը և շարժմսն մեջ է դնում մեքենսները: Ռեակտիվ շարժիչում վառելիքը, խառնվելով օդին, սեղմվում, այրվում և արտանետվում է սահուն ու անընդմեջ ընթացքով։ Հրթիռային շարժիչներին օդ հարկավոր չէ, քանի որ հրթիռում թթվածնի պաշար կա, ուստի դրանք կարող են ուղեծիր դուրս բերել տիեզերանավեր և աշխատել Տիեզերքում, որտեղ թթվածին չկա:

Էներգիա

1.Որ մեծությունն է կոչվում էներգիա:

Էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը:

2.Բերել օրինակներ, որոնք ցույց են տալիս էներգիայի և աշխատանքի կապը:

Սեղմված զսպանակը ընդարձակելով՝ տեղափոխվում է չորսուն՝ կատարելով որոշակի աշխատանք:

3.Ինչ միավորով է չափվում էներգիան ՄՀ-ում:

ՄՀ-ում էներգիայի միավորը 1Ջ (Ջոուլն) է:

4.Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք:

Պոտենցիան էներգիա և Կինետիկ էներգիա:

5.Որ էներգիան են անվանում կինետիկ:

Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա:

6.Ինչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան:

7. Ինչ բանաձևով է որոշվում մարմնի կինետիկ էներգիան:

Eկ=mv2:2

8. Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո:

Երբ այն գտնվում է դադարի վիճակում

9.Ինչպես է փոխվում մարմնի կինետիկ էներգիան ՝

   ա. հավասարաչափ շարժման դեպքում,

չի փոխվում

   բ.  հավասարաչափ արագացող շարժման դեպքում,

   գ.  հավասարաչափ դանդաղող շարժման դեպքում:

10.Որ էներգիան են անվանում պոտենցիալ:

Մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան անվանում են պոտենցիալ էներգիա:

11.Բերեք պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ:

12.Ինչ բանաձևով է որոշվում Երկրից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան:

E=mgh

Ինքնաստուգում

1.Ինչ է ուսումնասիրում դինամիկան:

Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնսիրում է տարաբնույթ շարժումների առաջացման և փոփոխման պատճառները, կոչվում է դինամիկա:

2.Ինչ է նշանակում դինամիկա բառը:

Դինամիկա նշանակում է ուժ:

3. Նկարեք թելից կախված գնդիկ և պատկերեք գնդիկի վրա ազդող ուժերը: Ինչպիսին է այդ ուժերի հարաբերակցությունը, եթե գնդիկը դադարի վիճակում է:

4.Երբ է շարժվող մարմինը փոխում իր արագությունը:

5. Նյուտոնի առաջին օրենքը:

Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են:

6. Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Շարժվում է արդյոք մարմինը, թե դադարի վիճակում է:

Դադարի վիճակում է:

7.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:

Մարմնի արագության փոփոխության պատճառն է նրա վրա ազդող անհամկշիռ ուժերը:

8.Նյուտոնի երկրորդ օրենքը և բանաձևը:

Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին: a=F/m

9. Ուժի չափման միավորը ՄՀ-ում:

Նյուտոն (Ն)

10.Նյուտոնի երրորդ օրենքը և բանաձևը:

Ամեն ազդեցություն ունի հակազդեցություն: F1= -F2

12.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:

Մարմնի իմպուլս կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին

13.Գրել իմպուլսի բանաձևը:

p=mv

14. Իմպուլսի պահպանման օրենքը:

Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում:

15.Որ շարժումն է կոչվում ռեակտիվ շարժում:

Ռեակտիվ շարժում կոչվում է այն շարժումը, երբ մարմնից առանձնանում է մի մաս և այդ մարմինը ձեռք է բերում դրա հակառկ ուղղություն:

16. Կարող է արդյոք ռեակտիվ ինքնաթիռը շարժվել անօդ տարածությունում:

Այո կարող է:

17.Ինչ մեծություններից է կախված հրթիռի արագությունը:

Արագությունից և զանգվածից:

Լուծել խդիրները՝

ա) Որոշել ավտոբուսի զանգվածը, եթե արգելակելիս 6կՆ շփման ուժի ազդեցությամբ այն շարժվում է 2մ/վ ^2 արագացմամբ:

Տրված է

Fշփ=6կն

a=2մ/վ 2

m=?

f=ma

m=f/a

բ) Ինչ ուժով է մարդը գնդակը սեղմում ուղղահայաց պատին, եթե պատի հակազդեցության ուժը 5Ն է:

-5ն ուժով է սեխմում մարդը գնդակը:

գ) 0,1 կգ և 0,2 կգ զանգվածներով 2 պլաստիլինե գնդեր շարժվում են իրար ընդառաջ՝ համապատասխանաբար 4 մ/վ և 3 մ/վ արագություններով: Որքան է նրանց համատեղ շարժման արագությունը բախումից հետո:

Մարմնի իմպուլս

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:

Մարմնի իմպուլս կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին:

2. Ինչ բանաձևով է որոշվում մարնի իմպուլսը:

p=mv

3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը ՄՀ-ում:

1 կգ

4.Իմպուլսը վեկտորական մեծություն է, թե սկալյար:

Վեկտորական

5.Ինչն են համարում համակարգի իմպուլս:

Համակարգի իմպուլս կոչվում է համակարգի բոլոր մարմինների իմպուլսների գումարը:

6.Որքան է նույն զանգվածով 2 գնդերի համակարգի իմպուլսը, եթե դրանք

շարժվում են իրար ընդառաջ՝ մոդուլով հավասար արագություններով:

7.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ:

Մարմինների համակարգը կոչվում է փակ, եթե համակարգի մարմինները չեն փոազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոազդեցությունն այնքան փոքր է, որ կարելի է անտեսել:

8. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը:

Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում:

9. Նկարագրել իմպուլսի պահպանման օրենքն հաստատող փորձ:

Նյուտոնի I, II, III օրենքները

Քննարկվող հարցեր՝

1.Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:

Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են:

2.Բերել Նյուտոնի առաջին օրենքը հաստատող օրինակներ:

Մինչև գնդակի վրա չազդի ինչ որ ուժ գնդակը կպահպանի իր դադարի վիճակը:

3.Ինչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ:

4.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Մարմինը շարժվում է,թե գտնվում է դադարի վիճակում:

Գտնվում է դադարի վիճակում

5.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:

6.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:

մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին:

7.Որ դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:

8.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ:

9.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:

Ամեն ազդեցություն ունի հակազդեցություն

10. Ինչ փորձերի օգնությամբ կարելի է հիմնավորել Նյուտոնի երրորդ օրենքը:

Ալբերտ Էյնշտեյն

ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ 10 ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

Ալբերտ Էյնշտեյնը ծնվել է 1879 թ. մարտի14-ին, հարավգերմանական Ուլմ փոքր քաղաքում, բարեկեցիկ ընտանիքում:

Էյնշտեյնը մահացել է 1955 թ-ին 76 տարեկան հասակում, որովայնային աորտան պայթելու հետևանքով: Թոմաս Հարվի անունով պաթոլոգոանատոմը, որը կատարել է դիահերձումը, հանճարի ուղեղը պահել է իր մոտ, ինչը մահացած գիտնականի հարազատներին ընդհանրապես դուր չի եկել: Պաթոլոգոանատոմը գիտնականի ուղեղի ծալքերն ուղարկել է ԱՄՆ տարբեր գիտնակնների, որպեսզի պարզեն, թե արդյոք այն ինչ-որ կերպ տարբերվում է սովորական մարդու ուղեղից: Այսպես ուղեղի ծալքերի մի մասը հայտնվել է դոկտոր Ռորկ-Էդամսի մոտ, որն էլ որոշել է դրանք վաճառել Մյութերի անվան թանգարան:

Ալբերտ Էյնշտեյնը 20-րդ դարի ամենատաղանդավոր ֆիզիկոսն էր: Նրա հանճարը պայմանավորված է նրա ուղեղի բացառիկ կառուցվածքով, երկարատև հետազտությունների արդյունքում այս կարծիքին են եկել ամերիկացի գիտնականները:

Նրանք Էյնշտեյնի ուղեղը համեմատել են 85սովորական մահկանացուների ուղեղների հետ պարզելու համար, թե արդյո՞ք այն որևէ կերպ տարբերվում է մյուսներից:

Թեև ֆիզիկոսի ուղեղի չափն ու ասիմետրիկ ձևը համապատասխանում են նորմալներին, սակայն նրա ուղեղի նախաճակատային, գագաթային, քունքային և մի շարք այլ հատվածներ արտասովոր կառուցվածք ունեն:

Ազատ անկում: Ազատ անկման արագացում: Տնային առաջադրանք

1.Ձևակերպել Գալիլեյի օրենքը:

Բոլոր մարմինները երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագությամբ:

2.Որ երևույթն են անվանում ազատ անկում:

Մարմինների անկումը վակուումում, միայն երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:

3.Ինչպես կարելի է համոզվել, որ ազատ անկումը հավասարաչափ արագացող է:

Երկրի մակերևույթի մոտ ազատ ընկնող բոլոր մարմինները կատարում են հավասարաչափ արագացող շարժում:

4.Նկարագրել  Գալիլեյի օրենքի ճշմարտացիությունը հաստատող փորձերը:

Վերցնում ենք խողովակ, որի մի կողմը փակ է, իսկ մյուս կողմում կա ծորակ: Խողոցակի մեջ դնենք կաշարի գնդիկ և փետուր: Խողովակը նախ պահենք գլխի վայր, իսկ հետո արագօրեն շրջենք 180 աստիճան-ով: Երկու մարմիններն էլ կնկնեն խողովակի հատակին, բայց ոչ միաժամանակ: Հատակին կնկնի նախ՝ գնդիկը, հետո՝ փետուրը: Խողովակի մեջից հանում ենք օդը և փորձը կրկնենք: Այս անգամ երկու մարմիններնել խողովակի հատակին կհասնեն միաժամանակ:

5.Ինչի է հավասար ազատ անկման արագացումը և ինչպես է այն ուղղված:

Անկման արագացումը ուղղված է ներքև: g = 9,8 մ/վ 2

6.Գրել  ազատ անկման բանաձևերը:

v = gt

s = gt2/2

7.Որ շարժումն են անվանում   շրջանագծային հավասարաչափ շարժում:

8.Ինչ ուղղություն և մեծություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում: Բերել օրինակներ:

9.Ինչ է պտտման պարբերությունը:

Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ:

10.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը: 

Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությանը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին:

Պտտման հաճախությունը նշանակում ենք n տառով:

11.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն

արտահայտող բանաձևը:

n = N/t

12.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախություն:                                            

Մեխանիկական շարժում. Տնային առաջադրանքներ

Շարժում:

1. Ինչ է մեխանիկական շարժումը:

Մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմնի հանդեպ

2.Ինչ է ուսումնասիրում կինեմատիկան:

Կինեմատիկան մարմնի փոփոխությունն է առանց պատճառի:

3. Շարժման հարաբերականությունը:

4.Ինչ է իրենից ներկայացնում հաշվարկման համակարգը: Հաշվարկման մարմին:

Հաշվարկման համակարգը կազմված է կորդինտային համակարգից, հաշվարկման մարմնից:

5.Ինչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները ):

Հետագիծ կոչվում է այն գիծը, որով դու անցել ես):

6.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ: Ճանապարհի միավորը:

Այն գիծը որով շարժվում է մարմինը:

7.Ինչով է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Հետագիծը քո ամեն անցած քայլն է այսինքն, եթե դու գնում ես ոլոր-մոլոր ճանապարհով այդ ճանապարհը, որը դու անցել ես դա քո հետագիծն է, իսկ ճանապա

8.Որ շարժումն են անվանում հավասարաչափ և որը՝ անհավասարաչափ: (Բերել ձեր շուրջը առօրյայում, կենցաղում հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ):

9.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:

10. Արագություն, արագության միավորը: Բացի թվային արժեքից էլ ինչով է բնութագրվում մարմնի արագությունը: Վեկտորական և սկալյար մեծություններ;

10.Որ շարժումն է կոչվում անհավասարաչափ: Բերել օրինակներ:

Երբ անցնում ես մեկ կիլոմետր ճանապարհ մեկ ժամում և հետո նույն ճանապարհը անցնում ես երկու ժամում

11.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

12.Գրել միջին արագության բանաձևը:

13.Ինչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը:

14.Ինչ է ակնթարթային արագությունը:

Իսահակ Նյուտոն

downloadԻսկահակ Նյուտոնը անգլիացի ֆիզիկոս է: Ծնվել է 1642 թ. դեկտեմբերի 25-ին: Շարադրել է Տիեզերական ձգողականության օրենքը և մեխանիկայի երեք օրենքները, որոնք դասական մեխանիկայի հիմքն են։ Պատմաբանները հայտնաբերել են, որ 1524 թվականին նրա նախնինները եղել են աղքատ գյուղացիներ: Նյուտոնի հայրը թողել էր այն ժամանակի համար մեծ ժառանգություն՝ 500 ֆունտ ստեռլինգ գումար և մի քանի հարյուր ակր բերրի հողեր՝ դաշտերով ու անտառներով: Շարունակել կարդալ “Իսահակ Նյուտոն”

Բլեզ Պասկալ

images Բլեզ Պասկալը ֆրանսիացի հայտնի գիտնական է: Ծնվել է 1623թ. Հունիսի 19-ին: Եղել է մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա և գրող: Հիդրոստատիկայի հիմնական օրենքի հեղինակը։ 1640 թ. Պասկալի վատ առողջությունը ավելի է վատանում: Բայց նա շարունակում է աշխատել: Այդ ժամանակ Պասկալը իր հոր հաշվապահական աշխատանքներին օգնելու ժամանակ ստեղծում է գումարումներ կատարող սարք։ Շարունակել կարդալ “Բլեզ Պասկալ”