Ձմեռային ճամբարի ամփոփում

Թարգմանություն պարսկերենից հայերեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ Հանդիպում Արշակ Ղազարյանի հետ Լեյլի և Մեջնուն Սահադաշտ Տարածաշրջանային ուտեստների պատրաստում

Ճամփորդություն դեպի սահադաշտ

Հունվարի 14 ին քայլելով գնացինք հոկեյի ու գեղասահքի մարզադպրոց, բոլորս էլ շատ սիրում ենք չմուշկ քշել այդ իսկ պատճառով էլ մեր ժամանակը անցավ շատ հետաքրքիր, և գրեթե բոլորս էլ մոռացել էինք սահել և այդ ճամփորդությունը մեզ օգնեց վերհիշել չմուշկ քշել, ես շատ լավ ժամանակ անցկացրեցի:

«Լեյլի և Մեջնուն» նախագիծ

Նիզամի Գյանջևի – Լեյլի և Մեջնուն Հայ-իրանական գրականություն Երկարաժամկետ համատեղ նախագիծ այլ լեզուներ դասավանդողների և Ավագ դպրոցի 10-11-րդ դաս․ սովորողների հետ (ցուցակը հստակեցվում է) Նախագծի նպատակը Կարդալ, ծանոթանալ իրանական և վրացական գրականությանը, հարստացնել հայկական համացանցը թեմային առնչվող տարատեսակ հրապարակումներով։ Խնդիրները Տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, սեփական մտքերը շարադրելու հմտություններ, եզրակացության ձևակերպում։Բանավոր խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողության ձևավորում, զարգացում։Կարդացած …

Ճամփորդություն դեպի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ

Այսօր մենք գնացինք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, առաջին հերթին մենք գնացինք մեծ լսարան և այնտեղ մեզ պատմեցին, թե ինչպես են ապրում, նա պատմեց սովորողների մասին, ինստիտուտի պայմանների մասին: Դրանից հետո մենք գնացինք մի սենյակ որտեղ սովորում էինք կրակել, երբ ավարտեցինք կրակելը, գնացինք թանգարան, որը ապրիլյան պատերազմի մասին էր և այնտեղ զոհված զինվորների: Կային նաև …

Թարգմանություն պարսկերենից հայերեն

Լույսն    ողողել   էր    մի    ամբողջ    աշխարհ Ու ամեն    մի    աչք`   ուրախ   ու   պայծառ. Առավոտը   թարմ,    լուրթ   դրախտի   պես, Մեսիայի   շունչն    էր   նրա   հովն   ասես: Գործն    այն   ժամանակ   է   լոկ    հաջողվում, Երբ   այդ   օրն   առաջ   աջ   ոտքն   ես   գցում. Երջանկության   մեջ,    որ   կշտամբանք   կար, Թեև   քիչ   ուշ,   բայց   վերջապես   եկավ: Մեջնունը   կյանքում,   որ   դժբախտ   էր   միշտ, Որ   սիրտ   էր   ցանել   ու   հնձել   էր   վիշտ, Լեռան    գագաթին   նստել   էր    այդ    օր` Շուրջը   գազանները   հարյուրավոր. Հանկարծ   ամայի   այդ   անապատում Փոշի    բարձրացա"վ  ճերմակ,   թթագույն Եվ   փոշու   ծածկից   դուրս   եկավ   հանկարծ Մի   մարդ,    հապշտապ,   նժույգին   նստած. Մարդ   չէր,   այլ   կտոր   պոկված   կրակից. Քիչ   հեռու   կանգնեց,   իջավ   նժույգից, Մեջնունն   երբ   զգաց`   բարեկամ   է   նա Եվ   ազնվացեղ,   և   սիրտը   անշահ, Սաստեց   նա   բոլոր   գազաններին   իր, - Այնպես,  որ   դարձան   գթոտ,   սիրալիր. Ապա   մոտեցավ   նա  ձիավորին, Սիրահար   սիրտը   դրած   շուրթերին: __-ՙՕ ¯,   Եմենի   աստղ,   ասա,   որտեղի՞ց, Ինչո՞ւ   ես   եկել,   լա՞վ   է   ամեն   ինչ, Քո   դեմքը   թեև   սիրտս  է    փայփայում, Բայց   գազաններս   քեզ   չար   են   նայում. Վախենում   եմ    ես    քո   պարանից   մեծ, Օձ   է,   օձն   ինչ   է,   վիշապն   ինձ   խայթեց, Վաղուց    չէ  ինչ   որ    չարամիտ   մի  մարդ Այնպիսի   փշով   սիրտս   խոցեց  վատ, Որ   այդ   մի   փշի   մի   կտորից   դեռ Բուսել   են  սառը   երկաթե   մեխեր. Թե   դու   էլ   ունես   մեխեր   խոցոտող, Լավ   է   հեռացիր,   և   ինձ  մենակ   թող՚: Լսելով    ճամփորդն   այս    խոսքերն   այնժամ Նրա   ոտքն   ընկավ   ստվերի   նման. Եվ   ասաց. __- ՙՕ  ՞,    դու,   պանծալի   Մեջնուն, Որ    գազանների    մոտ   փեշ   ես  փռում, Վիթն   համակվել   է   քո   կրակ   սիրով, Առյուծը    թռչում   քո    հրամանով, Քեզ    այսօր   լուր   եմ   բերել   սիրաշատ, Որ   պատվիրել   է   մի   սիրտ    հարազատ, Ուզում  եմ   քեզ   մի   գաղտնի   խոսք   ասել, Որի   նմանը  ոչ  ոք   չի   լսել. Թե   թույլ   ես  տալիս`  ապա   թող   մոտ  գամ, Եթե   ոչ`   իսկույն   ետ    կսլանամ՚: Մեջնունը   նրան   ասաց    հուսադիր. - ՙԻնչ   որ   կա  քո  մեջ`   իսկույն   հաղորդիր՚: Լրաբերն   ասաց. __-ՙՈր   էլ   այսուհետ …

Փաստեր Իրանի մասին

Նախագիծը իրականացրին Ավագ դպրոցի 9-րդ դասարանի պարսկերենի ընտրությամբ գործունեության խումբը։ Մոնտաժը՝ Ռաֆայել Քեքեջյանի Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Ինչու եմ ընտրել պարսկերեն

Դեռևս անցած տարվանից ես ուզում էի ընտրությունս փոխել պարսկերեն: Իմ դասընկերները, ովքեր ընտրել էին պարսկերեն շատ ոգևորված էին պատմում իրենց իրականացրած նախագծերի մասին և ես որոշեցի իմ ընտրության գործունեությունը փոխել պարսկերեն: